ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

Մշակութային ծրագրեր` Հայաստանում և Ֆրանսիայում

Մշակութային ծրագրեր` Հայաստանում և Ֆրանսիայում
03.12.2014 | 12:21

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպման ժամանակ նախարար Պողոսյանը անդրադարձել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ֆրանսիական կինոյի ներկայացմանը, գրական-թարգմանական ծրագրերի, Հայաստանում Թանգարանային գիշեր ակցիայի, երաժշտության տոնի, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում բազմաթիվ միջոցառումների իրականացմանը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ավանդական դարձած «Գրական տապան» ծրագրին, որին մասնակցել են ֆրանսիացի գրողներ Սերժ Վենտուրինին, Անտուան Սիմոնը, Ժիլ Ղոզիեն: Վերջիններս նախագծի ավարտից հետո իրենց ստեղծագործություններով անդրադարձել են Հայաստանին: Հասմիկ Պողոսյանն առաջարկել է այս համագործակցությունը ևս դարձնել շարունակական:

Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության այլ հարցեր, ինչպես նաև առաջիկայում երկու երկրներում նախանշվող տարբեր մշակութային ծրագրերի ձևաչափեր:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ